Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Գագիկ Ծառուկյան. Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն

Գագիկ Ծառուկյան. Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն
11.11.2020 | 15:33

Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մեր պատմության ամենաամոթալի օրերից մեկն է, որ 30 տարիներին ձեռքբերվածը, այդքան թափված արյունը, կարելի է ժողովրդի հետեւից ստորագրել եւ հանձնել՝ որեւիցե մեկին տեղյակ չպահելով, չքննարկելով: Բոլորս էլ հիշում ենք, որ 2 տարի առաջ ասում էին ցանկացած հարց հրապարակում պետք է քննարկվի, տեղյակ պահվի, որեւիցե սանտիմետր հող տվող չի կարող լինի, նա ազգի դավաճան է, նա պետք է կախվի հրապարակում: Այդ ամենից ելնելով, որ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, ու որ կարելի էր 28-ին, 29-ին կանգնեցնել պատերազմը եւ այդ գրած, պայմանավորված նամակը, որ եղել է իր մոտ, ու սպասել մինչեւ Շուշին էլ հանձնեն ու նոր գան ստորագրեն: Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ո՞նց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: 28-ին զանգել են ՌԴ-ից, որ պատրաստ են գալու մեր գործընկերները, պատրաստ են խաղաղապահ զորքեր բերել, Մելքումյանին են տեղյակ պահել: Ու Շուշին էլ հանձնելուց հետո թաքուն ստորագրում են, չեմ հասկանում` դրա պատասխանը ո՞նց են տալու ժողովրդին, ամբողջ հայ ազգին, զոհվածներին, կորածներին, վիրավորներին, անտուն մարդկանց, որ 100 հազար մարդ Արցախից եկել է Հայաստան»,- ասել է Ծառուկյանը:

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ